Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Ազգայնականությունը և հայ լինելը կենսակերպ է, արժեհամակարգ

Ազգայնականությունը և հայ լինելը կենսակերպ է, արժեհամակարգ
14.05.2023 | 10:15

Մի խոսք կա՝ «նման զնմանն գտանէ» (նմանը նմանին է գտնում):

Չի կարող մարդը տարիներով մեկի հետ անկեղծ մտերիմ լինի՝ շատ լավ գիտակցելով, որ էդ մեկը հակահայ է, ապազգային։ Օրինակ, քյարթու որակվող մեկը՝ ԼԳԲՏ ակտիվիստի հետ տարիներով ընկերություն դժվար թե անի, չէ՞։ Պիտի ինչ-որ ընդհանուր բան ունենան՝ ընդհանուր արժեքներ, ընդհանուր հետաքրքրություններ, տո թեկուզ՝ շահեր:

Հիմա, երբ դիմացինդ տեսակով հակահայ է, այսինքն՝ եկեղեցու, բանակի, ազգային արժեքների ու ամեն հայկականի դեմ կռիվ է տալիս ու դրա փոխարեն խրախուսում աղանդներ, դեմիլիտարիզացիա, բանակում չծառայել, լրբություն, ընտանիքի ու ազգային արժեքների դեմ քարոզ և այլն, իսկ դու ընդհակառակը՝ բանակի, ազգայինի, եկեղեցու, ավանդական արժեքների կրող և պաշտպանող ես, ապա անհնար է ձեր մտերմությունը։

Ինչ եմ ուզում ասել, նիկոլենք ու նիկոլականները 2018-ից հետո չեն դարձել էնպիսին ինչպիսին՝ են։ Իրենք էդպիսին եղել են։ Երբ 2017 թվականին սորոսականները ԸԲ օրենք էին բերում, պատահական չի, որ էդ օրենքի կողմ էին կանգնել կոնկրետ մարդիկ՝ սորոսից ֆինանսավորվող, կամ էդ պահին պետության, անվտանգության, ԱԺ-ում, կամ այլ ապարատներում աշխատող, բայց նիկոլական ու սորոսական սորտի հետ ընկերություն անող:

Էդ ժամանակ Նիկոլը ասում էր, իսկ ո՞րն է էդ հայկական ընտանիքը, Պետրոսը էդ թեման առաջ էր տանում, ինչ-որ մարդիկ, ԱԺ-ի կամ նախագահականի իրենց լծակներն օգտագործելով, փորձում էին օգնել էդ սորոսական օրակարգերին՝ ԼԳԲՏ-ից սկսած, «յուվենիլկայով» ու գարդասիլով վերջացրած»

Օրինակ, դեռ էն ժամանակ, ի թիվս սորոսական խմբակի, մենք էդ մարդկանց հետ էլ էինք կոնֆլիկտ ունենում ազգային թեմաների շուրջ, երբ մենք դատապարտում էինք էդ այլասերության քարոզը, կռիվ տալիս դրա ու դա սպասարկողների դեմ, իսկ էդ մարդիկ «դեմոկրատիայի» և «տոլերանտության» շորեր հագած՝ սորոսական հակահայերի հետ նույն խոռի մեջ մի երգ էին երգում:

Հիմա էդ երգիչների մի մասը գնացել «տարազ է հագել» սկսել «տարազով նկարվել», ու ակնկալում է, որ իր անցյալը պիտի մոռանանք, իսկ իրենց մեզնից մեկը համարենք:

Գիտե՞ք խնդիրը որն է, դուք տեսակով չեք տարբերվել ու չեք տարբերվում էդ սորոսականներից:

Իսկ ազգայինն ու ազգայնականությունը էս պահին ուղղակի հարմար դիրք, հարմար ձևաչափ է ձեր համար:

Էդ դաշտում էդ ազգայինի ֆուտլյարում թաքնված «նախկին» լիբերալների իրական «մրցակիցը» իսկական ազգայնականներն են, հենց այդ պատճառով էլ նրանք թիրախ են սարքում ազգայնականությունը՝ դա ձևափոխելու ու ձևախեղելու փորձեր անելով, ինչ-որ նոր տերմիններ հորինելով՝ էլ «քաղաքական հայ», էլ «ռացիոնալ ազգայնականություն», էլ՝ եսիմ ինչ․․․

ՈՒ երբ իրենց հիշեցնում ես էդ տրանսֆորմացիան, երբ ցույց ես տալիս իրենց շարքերում իրենց թևի տակ հավքված տարատեսակ սրիկաների հակահայ, բանակի, եկեղեցու, ազգայինի դեմ տարիներով արված վճարովի կամ կամավոր գործունեությունը՝ կոնկրետ խրտնում են ու ցուցադրում իրենց իրական դեմքը, իրենց իրական էությունը:

Պատահական չի, որ էդ մարդիկ միշտ ջերմ են եղել տարատեսակ նիկոլականների հետ, բայց միշտ վերապահումով ու դիստանցիայով մնացել իրական ազգայնականներից՝ նրանց ծայրահեղական կամ հետամնաց որակումներ կպցնելով։ Էդ մարդիկ էն ժամանակ հորինում էին «հայու գեն» եզրույթը, որ հետո ծաղրի առարկա սարքեն էդ թեման, էդ մարդիկ տարազով ակցիա էին անում՝ կանգնելով սորոսական օրակարգի մոտ, էդ մարդիկ Սորոսյան Թարսենի հետ գարդասիլի պրոպագանդայով էին զբաղված և «ընտանեկան բռնության» օրենք էին խրախուսում՝ սորոսականների հետ ձայն-ձայնի տված: Էդ մարդիկ նույն տեսակն են․․․

Եվ էսօր, երբ փորձ են անում ազգայնականի դեր խաղալ ու չի ստացվում (որովհետեև երբեք էդ արժեքներով չեն ապրել և երբեք դրա կրողը չեն եղել), էդ խաղը վատ դերասանի խաղի պես աչքի է զարնում՝ կամ ակնհայտ թերացումներով, կամ գերխաղի տեսքով՝ զռռում է, որ արհեստական է, որ ինքը չէ, որ թատրոն է:

Եւ բնական է, որ էդ մարդիկ չեն ընդունվում, չեն մարսվում բնական միջավայրում․․․

Եվ բնական է, որ դրա համար պիտի մեղադրեն ում ասես, բայց ոչ երբեք իրենց: Իրենք շատ լավ գիտեն, որ իրենք տեսակով ազգային չեն, հայկական չեն, իրենք երբեք էդպես չեն ապրել, չեն ապրում և չեն էլ ապրելու, պարզապես ինչ-որ պահի այդ դերը շահեկան է, և փորձում են իրենց էդպիսին մատուցել՝ այսրոպեական կոնկրետ խնդիր լուծելու համար, իսկ հաջորդ պահին, նույն ձևով շարունակելու են իրենց հին օրակարգը՝ իրական ազգայինը դարձյալ թիրախ դարձնելով:

Էդ մարդկանց մենք շատ լավ ճանաչում ենք, իրենք էլ մեզ են ճանաչում:

Եվ հենց դա է պատճառը, որ մեր մեջ վտանգ են տեսնում:

Բնական է, որ մենք էլ իրենց մեջ ենք վտանգ տեսնում:

Իրենք մեղադրում են ժողովրդին, որ իրենց չեն վստահում, բայց իրենք չեն հասկանում, որ ժողովուրդը չի խնդիրը, այլ իրենք՝ իրենց տեսակը:

Դուք վատ դերասան եք:

Ազգայնականությունը և հայ լինելը կենսակերպ է, արժեհամակարգ: Էդպես ապրում են, ոչ թե դա հագնում կամ օգտագործում:

Դա ձեր էությանը խորթ է, ինչպես և դուք եք խորթ՝ մեր էությանը, որովհետև ձեր էությանը հարազատ է լրիվ այլ տեսակ՝ էն տեսակը, որոնց հետ միշտ միաձույլ եք եղել՝ մինչև 2018 թիվը, և որի հետ դարձյալ պիտի միաձույլ և միաբան լինեք հետագայում:

Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ

Դիտվել է՝ 5962

Մեկնաբանություններ